Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության իր առաջին նիստը սկսեց կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով։ Վարչապետն ասաց, որ այս խնդիրը շատ է հետաքրքրում հանրությանը եւ իրենք ստեղծում են համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնեն այն:
Կարեն Կարապետյանը դիմելով պետական եկամուտների կոմիտեին՝ ասաց․« Այս պահին ես ուզում եմ պետական եկամուտների կոմիտեին հանձնարարական ձեւակերպել հետեւյալ կերպ՝ առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց ֆունկցիաները եւ ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ եւ արտոնյալ համարվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարում: Երկրորդ՝ հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում»։
Վարչապետը հորդորեց՝ մաքսային ծառայողների կողմից հնարավոր սուբյեկտիվ վարքագիծը բացառել, իսկ նրանց գործունեությունը պետք է լինի թափանցիկ:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ «Այս գործողությունները, պարոն Հովսեփյան, դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու: Որևէ ձեւակերպում, որեւէ ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունությանը»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ