Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեեւ աշխատավարձը տարեցտարի ավելանում է, սակայն ապրելը դժվարանում է. «Հրապարակ»

Սեպտեմբեր 15,2016 11:35

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ. առաջին կեսին հասավ 185,5 հազար դրամի, ինչը, ըստ ԱՎԾ-ի, 2.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակի ցուցանիշները։

Երբ ուսումնասիրում ենք տարբեր տարիներին Հայաստանում եղած միջին աշխատավարձը, սպառողական զամբյուղը եւ ապրելու համար անհրաժեշտ գումարը, տեսնում ենք, որ թեեւ աշխատավարձը տարեցտարի ավելանում է, սակայն ապրելը դժվարանում է. աշխատավարձի աճը շատ դեպքերում չի նշանակում, թե քաղաքացին սկսում է նորմալ ապրել, որովհետեւ, առաջին հերթին, այդ ավելացումը համարժեք չէ գնաճին։ Հիմա մարդիկ քիչ ավելի շատ են ստանում, քան նախկինում, բայց չեն կարողանում ավելի լավ ապրել։

Աշխատավարձի բարձրացում վերջին անգամ շատ կտրուկ զգացվեց պետական սեկտորում՝ 2014թ. հուլիսին։

2016թ. ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է տեղեկատվության եւ կապի, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում։ Ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի եւ հանգստի, գյուղատնտեսության ոլորտները։ Նույն պետական մակարդակում կա թե 80 հազար դրամ ստացող մշակույթի աշխատող, թե 400 հազար դրամ ստացող բանկիր։ Պետությունը, փաստորեն, ավելի է կարեւորում ֆինանսական ոլորտը, քան ուսուցիչներին, գիտնականին:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930