Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսաստանում նոր միջոցներ կկիրառեն Մաքսային միության ներգաղթյալների նկատմամբ

Սեպտեմբեր 15,2016 11:25

Մոսկվայում կսկսեն հետևել Մաքսային միության երկրներից եկած ներգաղթյալներին: Gazeta.ru-ի հետ առցանց հարցազրույցում նման հայտարարություն է արել Մոսկվայի շրջանային անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի ղեկավար Ալեքսեյ Մայորովը:

«Մենք ունենք քաղաքացիների մի մեծ դասակարգ, որոնք իրավունք ունեն աշխատելու առանց արտոնագրի: Մասնավորապես, դրանք այն երկրներից եկածներն են, որոնք մտնում են Միասնական մաքսային միության մեջ: Ստուգումները ցույց են տվել, որ այդ քաղաքացիները, որոնք, օրինակ, աշխատում են առևտրի և սպասարկման ոլորտում, միշտ չէ, որ ունենում են համապատասխան բժշկական հսկողություն: Միշտ չէ, որ գործատուները հարկեր վճարելիս նրանց հաշվառում են»,- ասել է նա:

Մայորովը նշել է, որ 2016թ. վերջին հստակ առաջարկներ կմշակվեն Մոսկվայի և դաշնային մակարդակներով:

«Դրանք կլինեն առաջին հերթին օրենսդրական գործիքներ և այս կամ այն ծառայությունների անցկացման հարցով գործընթացների կարգավորում: Մենք պետք է այնպես անենք, որ այն մարդիկ, ում արտոնագիր պետք չէ, կարողանան նույնքան հեշտությամբ ստանալ բոլոր փաստաթղթերը, որքան այն ներգաղթյալները, ում համար արտոնագիրը պարտադիր է»,- ասել է Մայորովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930