Dasaran կրթական ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրի (UNDP) և Impact Hub-ի նախաձեռնած Accelerate2030 միջազգային մրցույթում ճանաչվել է լավագույն 5 նորարարական ծրագրերից մեկը:
Առաջին անգամ անցկացվող Accelerate2030 միջազգային մրցույթին աշխարհի 4 մայրցամաքից մասնակցել է ընդհանուր առմամբ 177 կազմակերպություն, որոնցից որպես լավագույն ընտրվել է ընդամենը 5-ը, այդ թվում և Հայաստանը ներկայացնող Dasaran-ը:
Լինելով լավագույնների շարքում՝ Dasaran-ը հնարավորություն է ստացել՝ ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանը ներկայացնելու Ժնևում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթաժողովին:
«Մեր գործունեությամբ մենք նպատակ ունենք Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի դարձնել ոչ այնքան որպես ցեղասպանություն վերապրած, որքան ժամանակակից կրթական մոդելներ ստեղծող և արտահանող երկիր»,-այս առթիվ նշել է Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:
Մամուլի հաղորդագրություն