Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի հանձնակատարը բողոքել է, որ չի կարողանում մտնել ԼՂ հակամարտության գոտի

Սեպտեմբեր 15,2016 10:46

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նիստի բացման արարողությանը հայտարարել է, որ իրենք չեն կարողանում մուտք գործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ելույթն ամբողջությամբ տեղադրված է գերագույն հանձնակատարի գրասենյակի կայքում:

«Իմ գրասենյակը չի կարողացել մուտք գործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, այդ թվում 2016թ. ապրիլի դեպքերից հետո: Հետևաբար, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հակասական բողոքները չեն կարող ստուգվել, և հարյուր հազարավոր ներքին տեղահանվածների ու փախստականների խնդրանքները պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել վերջին տասնամյակներում՝ ոչ իմ գրասենյակի, ոչ միջազգային հանրության կողմից»,- ասել է հանձնակատարը:

ՄԱԿ-ի հանձնակատարի այս հայտարարությունը ադրբեջանական լրատվամիջոցների կողմից մեկնաբանվում է այնպես, որ իբր հենց հայկական կողմից է խոչընդոտվում պաշտոնյաների մուտքը, մինչդեռ Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնն իր հայտարարության մեջ երկրների անուններ չի նշում և օգտագործում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի» արտահայտությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930