Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոցում 1 ինքնաթիռի հաշվարկով սակագներում մենք ունենք գնային մրցակցային առավելություն՝ Թբիլիսիի համեմատ». Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2016 10:41

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարցրեց՝ ի՞նչն է պատճառը, որ ՀՀ քաղաքացիները նախընտրում են Թբիլիսիի օդանավակայանից օգտվել, ոչ թե Զվարթնոցից, նախընտրում են ավիատոմսեր գնել Թբիլիսիից:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ իրենք ուսումնասիրություններ են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում գների հետ կապված. «Հիմք են ընդունվել միջազգային փորձի տեսակետից նախընտրելի չափանիշներ: A-320 ուղեւորատար օդանավի սպասարկման դիմաց սակագները «Զվարթնոցում» 5827 ԱՄՆ դոլար է, Թբիլիսիի եւ Բաքվի օդանավակայանների ցուցանիշներն են 6652 եւ 10139 դոլար: Սա վկայում է, որ Զվարթնոցում 1 ինքնաթիռի հաշվարկով սակագներում մենք ունենք գնային մրցակցային առավելություն»:

Նա ասաց, որ կան չվերթներ եւ ուղղություններ, որ «Զվարթնոցը», ի տարբերություն Թբիլիսիի, չի սպասարկում. «Դուբայի ուղղությամբ մենք Վրաստանի հետ համեմատած ունենք 9 տոկոս գնային առավելություն «Սիբիր էյրլայնսի» միջոցով Մոսկվա թռչող ինքնաթիռների մասով ունենք 47 տոկոս առավելություն»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ բաց երկնքի քաղաքականության շրջանակներում հիմա ուսումնասիրություններ են անում դաշտում՝ խնդիրները գտնելու եւ լուծում տալու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930