Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանը կօգտվի օրենքի տված անկախությունից

Սեպտեմբեր 15,2016 10:31

Այսօր խորհրդարանում կլսվի Տիգրան Հակոբյանին Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու հարցը: Պարոն Հակոբյանն անցած օրերին հանդիպումներ էր ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ: ՀԱԿ-ը հրաժարվել էր հանդիպել Տիգրան Հակոբյանի հետ: «Առավոտի» հարցին` իրեն չի՞ կաշկանդում այն, որ իր երբեմնի դաշնակից, զինակից, թիմակից ընկերները նման դիրքորոշում են որդեգրել, Տիգրան Հակոբյանն ասաց, որ արտառոց ոչինչ չի տեսնում, ինքն էլ անձնական խնդիրներ չունի ՀԱԿ-ի հետ. «Երեւի ժամանակ չեն ունեցել: Երեւի` ասելիք չունեին: Իմ ունակությունները, գիտելիքները, փորձը գիտեին, երեւի ինձ վրա ավելորդ ժամանակ ծախսել չցանկացան: Նորմալ եմ համարում: Նեղված չեմ»:

Հարցին` իր ընդդիմադիր դիրքորոշմամբ, կեցվածքով եւ հայացքներով ինչպե՞ս է պատրաստվում աշխատել մի կառույցում, որն իր գործունեության տարիներին, չնայած անկախ լինելու հանգամանքին, իշխանության թելադրանքով է առաջնորդվել, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Նույնիսկ իշխանությունում աշխատելով՝ ես ունեցել եմ իմ ազատության, այսպես ասած, մարժան: Քանի որ օրենքով հանձնաժողովի չափորոշիչները տրված են, որպես անկախ կարգավորող մարմին, ես անպայման կօգտվեմ օրենքի տառից: Կփորձեմ անել առավելագույնը, որպեսզի կարողանանք դիմակայել այն մարտահրավերներին, որոնք այսօրվա կոմունիկացիոն-տեղեկատվական արագ փոփոխությունները մեզ թելադրում են: Այդ առումով խնդիր չեմ տեսնում: Ես ընդամենն 8-ից մեկն եմ լինելու, եւ եթե ստացվի համոզել իմ ընկերներին, եթե իմ առաջարկները հետաքրքիր լինեն, կարծում եմ՝ հաջողությունների կհասնեմ: Այսինքն՝ այն ենթադրությունը, թե իրականությունը, որ ՀՌԱՀ-ն ամբողջությամբ կառավարվում է որոշ օղակների կողմից, ինձ համար հիմք չի հանդիսանում որեւէ օգտակար գործունեություն չծավալելու»:

 
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

15.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930