Այս երիտասարդները աշխատանք են գտել մայրաքաղաքի աղբամանները փորփրելով: «Գարեգին Նժդեհ» հրապարակին կից տարածքում տեղադրված աղբամաններից, հավանաբար, դեռ 25 տարին էլ չլրացած այս տղաները ջանասիրաբար տեսակավորում էին աղբը` առանձնացնելով ստվարաթղթերը, շշերը եւ այն ամենը, ինչ կարող է իրենց օգտակար լինել եւ եկամուտ ապահովել:
Լուսանկարը՝
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
14.09.2016