Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրես Մուստոնեն. «Հայաստանն ասես իմ տունը լինի»

Սեպտեմբեր 14,2016 22:30

«Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ էստոնական հանրահայտ «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը:

hortus2 hortus3

Ինչպես նշեց գեղարվեստական ղեկավար, դիրիժոր եւ բացառիկ ջութակահար Անդրես Մուստոնենը, օրն իր համար առանձնահատուկ է, քանի որ ինքը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Ճանաչված երաժիշտը հայտնեց, որ տարբեր տարիների Հայաստանում հանդես է եկել 25-30 անգամ, եւ կատակով էլ հավելեց, թե 1000 անգամ էլ դեռ ելույթ կունենա:

«Հայաստանն ասես իմ տունը լինի»,-ոգեւորված ասաց Անդրես Մուստոնենը: Համերգի ծրագրում շողացող վերածնունդ էր ու փայլուն բարոկկո: «Հորտուս Մուզիկուսի» փառահեղ համերգը իսկապես բոցավառեց դահլիճը, ու միախառնվեցին ունկնդրի ջերմությունն ու բեմից եկող հզոր էներգիան ու ոգեւորությունը: Բրավոների պակաս, բնականաբար չեղավ:

«Հորտուս մուզիկուսը» սեպտեմբերի 15-ին էլ ելույթ կունենա Բյուրականի արվեստի ակադեմիայում` բոլորովին այլ ծրագրով: Բյուրականում կհնչեն հրեական երգեր, ավանդական երաժշտություն, հատվածներ` «Կարմինա Բուրանա» ձեռագրերի շարքից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930