Այսօր՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին, ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ Ծաղկահովիտ համայնքում Արայիկ Խանդոյանի երկու պաստառներից մեկը ոստիկանների ապօրինի պահանջով հանել են, որով փորձում են ճնշում գործադրել ե՛ւ Արայիկ Խանդոյանի, ե՛ւ նրա կողմնակից Ծաղկահովիտ համայնքի բնակիչների վրա:
Պաստառը փակցված չի եղել արգելված վայրում եւ դրա հանելու մասին պահանջը ապօրինի եւ դատապարտելի է:
Հայտարարում ենք՝ ոչ մի ապօրինություն մեզ չի ընկճի, ոչ մի անօրինականություն չի կարող սասանել Արայիկ Խանդոյանի բարձր հեղինակությունը: Արայիկ Խանդոյանը արդեն հաղթել է, ինչը ապացուցվում է նաեւ գործադրվող ճնշումներով եւ ապօրինություններով: