Սեպտեմբերի 14-ին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի նախագահությամբ գումարվեց ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը, որին ելույթներով հանդես եկան ՄԱԿ Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պետկո Դրագանովն ու ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոն:
ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի կենտրոնների ղեկավարներն անդրադարձ կատարեցին իրենց ղեկավարած կառույցների գործունեությանը, դրանց առջև ծառացած խնդիրներին, ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հեռանկարային ուղղություններին:
Կայացած քննարկումների ժամանակ կարևորվեց ՄԱԿ, ԵԱՀԿ ու ՀԱՊԿ գործակցության խթանումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Այդ առնչությամբ դեսպան Պեշկոն ընդգծեց ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ԵԱՀԿ-ՀԱՊԿ գործնական փոխգործակցության զարգացման ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ