Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության վաղվա՝ սեպտեմբերի 15-ի նիստին կներկայացնի նախագիծ, ըստ որի առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում:
Քաղաքապետն այս նախագծով առաջարկում է ոգելից խմիչքների եւ ծխախոտի վաճառքներով զբաղվող սուբյեկտների եռամսյակային վճարների չափերը սահմանել ըստ առեւտրի կետի մեծության:
Կառավարություն ներկայացված որոշման նախագծի առաջարկվում է սահմանել հետեւյալ վճարները՝ ոգելից եւ ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝ ա) մինչև 26 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 10.001 դրամ, 26-ից մինչեւ 50 քմ մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև 13.001 դրամ, 51-100 քմ-ի դեպքում՝ մինչեւ 20.001 դրամ: Իսկ 101-200 քմ-ի դեպքում՝ մինչեւ 25.001 դրամ, 201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝մինչեւ 45.001 դրամ,
501 եւ ավելի քառակուսի մետրի դեպքում ՝ մինչեւ 100.001 դրամ:
Կարդացեք նաև
Առաջարկվում է նույն վճարները սահմանել նաեւ ծխախոտի վաճառքի դեպքում, համապատասխանաբար նույն քառակուսի մետր մակերեսների համար:
Նախագծով առաջարկվում է նաեւ այս փոփոխությունները կիրառել նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում։
Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը՝ յուրաքանչյուր եռամսյակի համար հիմնական շինությունների ներսում առաջարկվում է սահմանել՝ մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝մինչեւ 5.001 դրամ, 26- 50քմ-ի դեպքում ՝մինչեւ 10.001 դրամ, 51-100 քմ-ի դեպքում՝ մինչեւ 15.001 դրամ, 101- 200 քմ-ի դեպքում՝ 20.001 դրամ, 201-500 քմ-ի դեպքում ՝ մինչեւ 30.001 դրամ, 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝մինչեւ 50.001 դրամ: Իսկ ոչ հիմնական շինությունների ներսում՝ մինչեւ 26 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 1.001 դրամ, 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝մինչեւ 2.001 դրամ, 51-100 քմ-ի դեպքում՝ մինչեւ 4.001 դրամ, 101- 200 քմ-ի դեպքում՝մինչեւ 8.001 դրամ, 201- 500 քմ-ի դեպքում՝ մինչեւ 15.001 դրամ, 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 25.001 դրամ:
Այս նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Տեղական տուրքերի դրույքաչափերը ոչ մի կերպ չեն համադրվում սուբյեկտների շրջանառության չափերի եւ առեւտրային տարածքների «հզորությունների» հետ։ Դրանով անհամեմատ անհավասար պայմանների մեջ է դրվում փոքր առեւտրի կրպակների, խանութների, հանրային սննդի կետերի տեղական տուրքերի վճարման բեռը՝ համեմատած սուպերմարկետների, խոշոր ռեստորանային համալիրների և այլ խոշոր օբյեկտների հետ»։
Ըստ այդմ, եւ հաշվի առնելով փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից այս հարցի շուրջ բարձրացված արդարացի բողոքներն ու մտահոգությունը, ինչպես նշված է որոշման նախագծում, առաջարկվում է տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով։ Քաղաքապետը վստահեցնում է, որ այս նախագծով ՓՄՁ գործունեության համար բարենպաստ պայմաններ են ստեղծում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ընդհանրապես ճիշտ կլինի բոլոր հարկերը սպառման ոլորտում սահմանել զբաղեցրած տարածքին համապատասխան՝այն կվերացնի կոռուպցիան,կբարձրացնի հարկերի գանձման մակարդակը,ոլորտի գործարարներին կազատի ավելորդ լարվածությունից,իշխանությունների նկատմամբ անվստահությունից:Միաժամանակ առաջարկում եմ տաքսի ծառայություն մատուցելու համար լիցենզիա տալ ոչ թե մեքենայի թողարկման տարեթվից ելնելով,այլ կոնկրետ մեքենայի տեխնիկական վիճակից,քանի որ հանրապետությունում այդ ծառայությունով զբաղված են հազարավոր մեքենատերեր,ուզենք թե չուզենք:Սրանով նրանց կբերենք հարկային դաշտ,նրանց կողմից կմուծվեն կենսաթոշակային վճարները,նրանց մեծ մասը կզրկվեն նպաստներից և այն կուղղվի ավելի անապահով խավին,25-30 տարի հետո այդ անձիք չեն հայհոյի իշխանություններին չնչին թոշակներ նշանակելու համար