Լեհաստանի Նովի Տոմիշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում քիչ առաջ հնչեց Հայաստանի օրհներգը:
Մինչեւ 15 տարեկան տղաների առաջնությունում Կարեն Մարգարյանը հանդես գալով 77 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչմանը հավակնելու ոչ մի շանս չթողեց մրցակիցներից եւ ոչ մեկին: Մեր մարզիկը իր մոտեցումներով նորացրեց այս տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդները: Նա պոկումում գլխավերեւում պահեց 130 կիլոգրամը, հրումում՝ 150-ը եւ երկամարտի 280 կիլոգրամ արդյունքով բարձրացավ չեմպիոնական պատվանդան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ