Աթենքում այսօր կայացած ՈՒԵՖԱ-ի արտահերթ համագումարը նոր նախագահ ընտրեց: Քվեարկությանը մասնակցած 55 երկրներից 42-ը իրենց ձայնը տվեցին 48-ամյա սլովենացի Ալեքսանդեր Չեֆերինին, որն էլ դարձավ Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիաների միության յոթերորդ նախագահը եւ ի պաշտոնե նաեւ ՖԻՖԱ-ի փոխնախագահ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախապես հայտարարել էր, որ իր ձայնը տալու է հենց Ալեքսանդեր Չեֆերինի օգտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ utro.ru-ի