Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ են անում

Սեպտեմբեր 14,2016 18:40

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության սեպտեմբերի 15-ի նիստի օրակարգից:

Կառավարության հավանությանը ներկայացված որոշման նախագծով ՊԵԿ ղեկավարն առաջարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված սոցիալական վճար կատարելու պարտականությունը հետաձգել մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը:

Հիշեցնենք, որ այս արտոնությունը, այսինքն, կուտակային կենսաթոշակային սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչը հետաձգվեց բողոքի մեծ ալիքից հետո, եւ այն անձինք, որոնք դեմ էին կուտակային կենսաթոշակային վճարներին, իրենց դիմումի համաձայն, ազատվում էին այդ սոցվճարները կատարելուց: Այս սկզբունքը հետաձգվել էր մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը, եւ այժմ ՊԵԿ-ը առաջարկում է կրկին հետաձգել այն:

Որոշման նախագծից ակնկալվող արդյունքն, ըստ փաստաթղթի, կկարգավորվի սոցիալական վճարի կատարման պարտականությունից հրաժարված անձանց կողմից դրանց կատարումը վերսկսելու հարաբերությունները:    

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930