ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն այսօր ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ր զարմանքը հայտնեց, որ պատգամավորներից որեւէ մեկը Կարեն Կարապետյանին չշնորհավորեց: Նա կատակեց` երեւի չեն շնորհավորում՝ հաշվի առնելով տնտեսության ծանր վիճակը:
Նա վարչապետին հարցրեց՝ «Նաիրիտի» վերագործարկման տեղեկությունները ճի՞շտ են, ի՞նչ բանակցություններ են վարվում, ի՞նչ պայմաններով է պատրաստվում գնորդը ձեռք բերել Նաիրիտը:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես գործարքի հիմնական դրույթների հետ ծանոթ չեմ: Բայց ինձ շատ անհանգստացնում է, երբ պոտենցիալ ներդրողները գալիս են եւ «Նաիրիտի» մասին խոսում են՝ չունենալով հեռանկարային 10-15 տարվա վերաբերյալ էներգակիրների որեւիցե կանխատեսում: Մենք մի օր պետք է իլյուզիաներից հրաժարվենք եւ նստենք թուղթ ու գրիչով խոսենք: Մենք 3-րդ թե 4-րդ փորձն ենք արել: Դա թե բյուջեի, թե այլ ճյուղերի վրա բավականին մեծ թիվ նստում: Հետագա փորձը փողը դնել մի բանի մեջ, որը միգուցե ապագա չունի՝ չափից դուրս ռիսկային է: Բայց եթե լինեն տրամաբանական բիզնես առաջարկ, այդ մարդիկ բոլոր ռիսկերը հաշվարկեն, ես չեմ հիշում մի ներդնող «Նաիրիտի» վերաբերյալ, որը մեր ՀՀ-ից թուղթ է ուզել, թե գազի գինը ինչ է լինելու: Եթե այդ բիզնեսի մեջ մտնում ես, պարզ է, մտավախություն կա»:
Լեւոն Մարտիրոսյանը ճշտեց՝ որքան հասկացա, բանակցությունները ինչ-որ փուլի են հասել եւ կհետաձգվի, մինչեւ դուք պատասխան տաք՝ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ չեն հետաձգվի, բայց «կամայական առաջարկին մեկ-մեկ հասարակությունը վերաբերվում է որպես մի կախարդական փայտի, որ հեսա մեկը կգա, ինչ-որ բան կանի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ