Հեռուստացույցների արտադրությամբ զբաղվող վրացական AG Telekom ընկերությունը պատրաստվում է սկսել պլանշետների վաճառք: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Միխայիլ Գլոնտին:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, պլանշետների արտադրությունը կսկսվի 2017թ. փետրվարին:
«Մենք նաև պատրաստվում էինք սկսել բջջային հեռախոսների արտադրություն, սակայն ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով այդ նախագիծն անորոշ ժամանակով հետաձգվեց: Բջջային հեռախոսների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները շատ թանկ են, և մենք որոշեցինք որոշ ժամանակ դրանից զերծ մնալ»,- ասել է Գլոնտին:
Նրա խոսքով՝ նախատեսվում է նոյեմբերին ընդլայնել նաև հեռուստացույցների, մասնավորապես սմարթ-հեռուստացույցների արտադրությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ