«Այլընտրանքային էլեկտրաէներգիայի օգտագործման, արեւային էներգիայի հետ կապված ի՞նչ մոտեցումներ ունեք, որպես նոր վարչապետ, նման հարցերին՝ ինովացիաներին ոնց եք մոտենում, պատրաստվո՞ւմ եք օգտագործել գիտական ներուժը կառավարության ապագա ծրագրում»,- այսօր ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը այսպիսի հարց ուղղեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Վարչապետը պատասխանեց, որ պատրաստ են քննարկելու. «Էներգետիկայի նախարարությունում կա հատուկ դրանով զբաղվող մի բլոկ, եթե չեմ սխալվում: Նորամուծություններին լավ եմ վերաբերվում: Գիտնականների կամ ոչ գիտնականների առաջարկ, որը կարող է օգուտ տալ՝ բաց ենք»:
Խաչատուր Քոքոբելյանն էլ հարցրեց՝ ՀՀ տնտեսությունում գործող ստվերի եւ մենաշնորհների խնդրի լուծումն ինչպե՞ս է պատկերացնում:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Պատրաստ եմ լինել մինչեւ վերջ պարզ, բաց եւ անկեղծ: ՀՀ տնտեսությունը բանաձեւ ունի՞ առանց ստվերի դեմ պայքարելու վերարտադրվելու՝ ոչ: Մենք փորձելու ենք դա անել՝ այո, կհաջողվի՞՝ տեսնենք, տրամադրված ենք շատ վճռական, որովհետեւ ուրիշ ձեւ գոյություն չունի: Հարկերին այլ տեսք տալով եւ այլն մենք տնտեսությունը չենք կարող վերականգնել: Մոնոպոլիան միշտ չի վատը: Եթե բնականոն, մրցունակ դաշտում է անում, ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ