Լրահոս
Օրվա լրահոսը

«Համատիրությունները գործող իշխանության ընտրական կցորդներն են»․Լևոն Զուրաբյան 

Սեպտեմբեր 14,2016 17:27

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՀԱԿ կուսակցությունը իր ներկայացրած նախընտրական ծրագրի մեջ հատուկ ուշադրություն է դարձրել կոմունալ ոլորտի ու համատիրությունների աշխատանքների բարելավմանը։ Ըստ այս կուսակցության ներկայացուցիչների, համատիրություններն «ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ Գյումրիում այսօր վերածվել են օրվա իշխանություններին ձայն բերող եւ հաճախ նաեւ ընտրակաշառք բաժանող ստորաբաժանումների»:

Գյումրիում քարոզարշավի մեկնարկին այս թեմային հատուկ անդրադարձ կատարեց նաև ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Անդրադառնալով ընտրությունների ժամանակ վարչական լծակների օգտագործմանն, ասաց ․«Այսօր մարզպետարանի կամ քաղաքապետարանի պաշտոնյա կամ համատիրության մի պետ կարող է մեր ժողովրդին ճնշել, ինչ-որ բաներ նրանց ասել ու ստիպել, որ քվեարկեն իշխող կուսակցության օգտին։ Ի դեպ, համատիրությունների հարցը, մենք դա էլ ունենք մեր ծրագրում, որ պետք է լրիվ վերափոխել էս իրավիճակը, այսօր համատիրությունները ոչ թե ժողովրդի կարիքը հոգող կառույցներ են, ինչպես որ նախատեսված են, այլ լրիվ իշխող կուսակցության ընտրական կցորդներն են, որոնց միակ նպատակն այն է, որ ժողովրդին ճնշեն, բերեն, քվեարկեցնեն իրենց ուզած ձևով։ Այ սա էլ պիտի փոխենք, և եթե Գյումրիում ստեղծվի ժողովրդավարության կղզյակը, ապա գոնե մի քաղաքում մենք համատիրությունները կհանենք այդ հանցագործ օղակից»։

Իսկ ՀԱԿ-ի՝ Գյումրու զարգացմանն ու կառավարմանը վերաբերող նախընտրական ծրագրում, քննադատելով համատիրությունների աշխատակիցներին՝ որպես ձայն բերողների, նշված է․ «Հարկավոր է մեկընդմիշտ վերջ տալ նման գործելաոճին եւ վերահսկել, որպեսզի համատիրություններն իրականացնեն ՀՀ օրենքներով իրենց վերապահված լիազորությունները, հատկապես ֆինանսական միջոցների հավաքագրման ու ծախսման հարցում գործեն թափանցիկ՝ հաշվետվություն ներկայացնելով բնակիչներին:

Քաղաքապետարանը կհետևի, որ համատիրությունները կազմավորվեն ոչ թե պարտադրանքի, այլ կամավոր միավորումների ձևով: Վստահելիության, թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակով քաղաքային իշխանությունը կխրախուսի փոքր համատիրությունների ձևավորումը՝ «վճարում եմ ինձ համար» կարգախոսով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930