ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր կառավարության կազմավորումը կլինի Սահմանադրությամբ սահմանված ժամկետում. «Եթե կլինեմ կառավարության կազմում, նույն լիազորություններում դուք կտեսնեք»:
Արծվիկ Մինասյանը նաեւ ասաց, որ ծրագրված գործընթացները, այդ թվում` մենաշնորհների դեմ պայքարը, մեծածախ և մանրածախ առևտրի տարանջատումը շարունակական կլինեն: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ գերատեսչությունների հստակ բաժանման կարիք կա:
Արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Մինասյանը հեռախոսով է խոսել և վստահեցրեց, որ նա շատ լավ է:
Ի դեպ, հին ու նոր կառավարության անդամներն այսօր խորհրդարան մուտք գործեցին աննկատ: Լրագրողները փորձեցին վարչապետ Կարեն Կարապետյանին դիմավորել խորհրդարանի բակում`բայց ապարդյուն: Կառավարության հետ հարցուպատասխանից կես ժամ առաջ Կարեն Կարապետյանն արդեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում էր:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ