14.09.2016-ին` «Ռադիո Վան»-ի ուղիղ եթերում, ՎՏԲ-Հայաստան Բանկն ու “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգն ամփոփել են համատեղ` “Հաղթող փոխանցում” ակցիայի արդյունքները:
Ակցիային մասնակցել են այն քաղաքացիները, ովքեր 18.04.2016-18.08.2016 ընկած ժամանակահատվածում` “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգով կատարել և/կամ ստացել են ամենամեծ քանակությամբ դրամական փոխանցումները` ՎՏԲ- Հայաստան Բանկի միջոցով, և/կամ փոխանցումներ են կատարել դեպի ՎՏԲ խմբի Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի և Ռուսաստանի Ֆեդերացիայում` “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգի սպասարկման կետեր:
Պատահական ընտրության արդյունքների հիման վրա, «Հաղթող փոխանցում» ակցիայի 100 ամենաակտիվ մասնակիցներից ընտրվել են 10 հաղթողներն, ում անունները հայտարարվել են «Ռադիո Վանի» ուղիղ եթերում:
Խաղարկության արդյունքում մրցանակակիրներ են դարձել`
Կարդացեք նաև
- Նվարդ Պետրոսյան
- Աղավնի Ներսիսյան
- Դիանա Սարգսյան
- Արթուր Մանուկյան
- Արթուր Կասինյան
- Մանվել Ավետիսյան
- Քրիստինե Մնացականյան
- Սյուզաննա Ղազարյան
- Ռազմիկ Մանուչարյան
- Քրիստինե Պապոյան
Նրանցից յուրաքանչյուրին շնորհվել է 100.000 ՀՀ դրամի չափով դրամական պարգևներ, որոնցով կարող են կատարել կենցաղային տեխնիկայի գնումներ Բանկի կողմից առաջարկվող առևտրի կենտրոններից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը` “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգի հետ իր համագործակցությունը սկսել է 2011թ.-ից, դառնալով ՀՀ-ից կատարվող դրամական փոխանցումների քանակով առաջատարներից մեկը: Համատեղ միջոցառումների ու ակցիաների շնորհիվ` “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգը 2016թ.-ի արդյունքների հիման վրա զբաղեցրել է Բանկի ողջ փոխանցումների 40%-ը:”
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր հաղթողներին ու հայտնում իր շնորհակալությունը: