Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Կուբան քաղաքում սարսափելի ավտովթարի է ենթարկվել 6 հոգուց բաղկացած հայ ընտանիք: Դեպքի մասին տեղեկություն է տարածել KrasnodarMedia գործակալությունը՝ հղում կատարելով Կրասնոդարի մարզի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ մեքենան մեծ արագությամբ բախվել է ավտոբուսի:
Hyundai Galloper մակնիշի ավտոմեքենայում եղել է 6 հոգուց բաղկացած ընտանիք՝ ամուսիններ և նրանց 4 երեխաները: Հայրը և 13-ամյա երեխան տեղում մահացել են, ընտանիքի մյուս անդամները լուրջ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի մասին այլ մանրամասներ չի հաղորդվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ