Aravot.am-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ – Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են հավաստի այն համառ լուրերը, որ ինքը որոշ շրջանակներում հայտարարում է, թե Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը առողջական խնդիրներ ունի, ու առաջիկայում հնարավոր է ինքը նախարար դառնա:
«Նման ցավոտ հարց ինձ ոչ ոք դեռ չէր տվել, նման լուրերը հերյուրանք են, ու Աստված կպատժի»,-զայրացավ Նազարյանը:
Ապա հավելեց. «Արմեն Երիցյանի հետ ես 30 տարի ծառայել եմ ոստիկանությունում, ինքը իմ ընկերն է, ես միշտ իր կողքին եմ լինելու, եւ մենք դեռ երկար միասին աշխատելու ենք: Այնպես որ, թող որեւէ մեկը այլ հույսեր չփայփայի: Իսկ նման լուրեր տարածողներին Աստված կպատժի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ