«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Իսկանդարյանը Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակման փաստը պատճառաբանեց «իշխանության և քաղաքական համակարգի լեգիտիմության կտրուկ անկմամբ». «Լեգիտիմությունը կորցրել են ոչ միայն իշխանական ինստիտուտները, այլև ընդդիմությունը, որի հետևանքն էին ամռանը տեղի ունեցած կատաստրոֆիկ ձեւեր ընդունած իրադարձությունները»:
Մյուս կողմից, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ հստակ առաջադրանք է տրված նոր վարչապետին գտնել նոր մարդիկ, որոնք վարկաբեկված չեն:
Դառնալով իշխանության վարկանիշին՝պարոն Իսկանդարյանը բացասական միտում է տեսնում. «Հուլիսյան դեպքերից հետո ՀՀ իշխանության վարկանիշն էլ ավելի է ընկել: Դա պայմանավորված է միակ վստահելի ինստիտուտի՝ բանակի նկատմամբ աճող թերահավատությամբ: Ուստի այս պարագայում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ինչը որոշ ոլորտներում արդեն ուշացած է»:
Վարկանիշային նման անկման պարագայում պարոն Իսկանդարյանը չբացառեց, որ ցանկացած ռազմական կամ քաղաքական իրադարձություն կարող է վերաճել նոր պայթյունի և անկարգությունների:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ