«Էս ի՞նչ եք ընկել բանի հետեւից, թե ասեք Գեւորգ Կոստանյանի հրաժարականի պատճառը: Ասվել է պաշտոնական վարկածը, հնարավոր չի՞ մարդը առողջական պատճառով հեռանա: Ինձ մոտ տպավորություն էր, որ ոչ թե ԱԺ-ում ենք, այլ՝ բժշկական լաբորատորիայում: Մարդը այստեղ չի՝ եսիմ ինչեր եք կանգնել ասում՝ Ռոբին Հուդ ա, էս ա: Կոստանյանը կիրթ, նորմալ, սկզբունքային անձնավորություն է, իր պաշտոնավարման ժամանակ բազում դրական արդյունքներ է ապահովել»,- այսօր ԱԺ-ում իր արտահերթ ելույթում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը այսպես պատասխանեց այն պատգամավորներին, որոնք անընդհատ հարցադրումներ էին հնչեցնում, թե ինչո՞ւ չիմացանք Կոստանյանի հրաժարականի իրական պատճառը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Արթուր Դավթյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակման հարցը:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ իր ելույթում հորդորեց իր գործընկերներին. «Մի հատ հստակեցրեք՝ դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական կամ այլ օրենքներով եք ընդհանրապես առաջնորդվում»:
Կարդացեք նաև
Դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին նա հորդորեց ներողամիտ լինել պատգամավորների նկատմամբ. «Նրանք ձեզ մեղադրելու նպատակ չունեն, իրենց ելույթներով ուզում են հիշեցնել իրենց գոյության մասին: Ուշադրություն մի դարձրեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ