Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կկարճի երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Լարիսա Սարգանին:
«Քանի որ այդ հայտարարությունում եղած փաստերը չեն հաստատվել, քանի որ դա կհնչի որպես զրպարտություն և քաղաքական խաղ…. այն (գործը-խմբ.) կկարճվի»,- հայտարարել է Սարգանը:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արսեն Ավակովի դեմ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ