Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հնարավոր է` գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները նվազեն». տնտեսագետ Վահագն Խաչատրյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2016 15:15

Հնարավոր է` հունվարին Հայաստանում նվազեն էլեկտրաէներգիայի եւ գազի գները: Այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Մի բան կփորձեն անել… Մայիսին կար տեղեկություն, որ «Գազպրոմը» մեր նախորդ կառավարությանն առաջարկել է գազի գինն իջեցնել եւ հասցնել հարյուր դրամի: Կառավարությունը համաձայնություն չի տվել, որովհետեւ դա նշանակում էր բյուջետային եկամուտների կրճատում: Հիմա մեզ «նվեր» կմատուցեն` քաղաքականությունն այդպիսինն է: Կփորձեն ցույց տալ, որ նոր կառավարությունը ժողովրդի մասին մտածում է»,- նշեց պրն Խաչատրյանը:

Ըստ նրա` հունվարին «նվերի սկզբունքով» գուցե էլեկտրաէներգիայի գինն էլ նվազի. «Եթե դա էլ արվի, տնտեսության մեջ որոշ աշխուժություն կլինի»: Վահագն Խաչատրյանը համաձայն չէ արդարացումների հետ, թե նախորդ կառավարությունը դժվար ժամանակներ է ապրել, այդ պատճառով էլ վերջինիս խոստումները չեն իրականացել. «Չեմ ակնկալում, որ նոր կառավարությունն արտառոց քայլեր կանի: Տնտեսական ակտիվություն չկա, ունենք եկամուտների եւ շինարարության տեմպերի նվազում, ներդրումների արտահոսք: Նախորդ կառավարությունը ձախողված է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930