Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը վերարտադրելու համար նոր համակարգի կարիք չունի». Վահագն Խաչատրյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2016 14:44

«Նոր ձեւավորվելիք կառավարությունից ամենամեծ սպասումն այն է, որ կյանքի կկոչվեն խոստումները` տնտեսական մենաշնորհների վերացում, կոռուպցիայի դեմ պայքար, սակայն դրանք, ցավոք, իրականություն չեն դառնա»: Այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա դիտարկմամբ` Հայաստանի տնտեսության խնդիրը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշտում է. «Հարցերի լուծումները քաղաքական որոշումներ են պահանջում: Փոփոխություններ չեն լինի, որովհետեւ գործող իշխանությունը կարող է գոյատեւել միայն այն դեպքում, երբ կա կոռուպցիա, մենաշնորհ: Այս իշխանությունն իրեն վերարտադրելու համար նոր համակարգի կարիք չունի, գործող համակարգն արդյունավետ է նրա համար»:

Տնտեսագետը դժվարացավ Հայաստանի տնտեսական իրավիճակը գնահատել, քանի որ, ըստ նրա, պաշտոնական թվերն իրականությանը չեն համապատասխանում. «Երբ ասում են, որ լոլիկի արտահանումը 20 հազար անգամ ավելանում է, դա շատ տարօրինակ է, որովհետեւ արտադրության փոփոխություն չկա, ներմուծում չկա: Խորանալով` հասկանում ես, որ այդ արտահանման ծավալի աճի մեջ մեծացել է ոչ թե տեղական արտադրության դերը, այլ «աճպարարությունը», որի մասին մեզ չեն ասում: Եթե ասեն, նշանակում է` հարեւան երկրների հետ կունենանք խնդիրներ, որովհետեւ այնտեղ այդ ապրանքների ներմուծումն արգելված է»:

Խաչատրյանի համոզմամբ` նոր Կառավարության առաջին խնդիրը պետք է լինի նոր թվեր եւ տնտեսական իրական պատկերը ներկայացնելը. «Օրինակ, հայտարարեն, որ հարկահավաքությունը պակասել է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930