2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Սարի թաղ թաղամասում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ վերացվել է մեղադրյալ Վահագն Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նկատի ունենալով, որ վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: