Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը ահազանգում է քննիչների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին. հարուցվել է քրեական գործ

Սեպտեմբեր 14,2016 13:21

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սպանության և գույքի դիտավորությամբ վնասման դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թ. Դ.-ն հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իր վերաբերյալ քննված քրեական գործով ապօրինություններ կատարելու, ապացույցներ կեղծելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Թ. Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քննիչների կողմից 2013թ. մայիսի 8-ին կազմված՝ դեպքի վայրի զննության մասին արձանագրության համաձայն՝ դեպքի վայրից՝ բնակարանից, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել և առգրավվել են նաև գործով տուժող Մ.Հ.-ին պատկանող 3 բջջային հեռախոսներն ու 3 ծոցատետրերը, որոնք նախաքննության ընթացքում չեն հետազոտվել և դատարան չեն ուղարկվել:

Ըստ ամբաստանյալի հաղորդման՝ չեն հետազոտվել ու դատարան չեն ուղարկվել նաև իր բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված՝ իրեն պատկանող 2 բջջային հեռախոսները:

Բացի այդ, 2013թ. մայիսի 19-ին, իր մայրը քննիչներին է ներկայացրել դեպքի պահին իր հագին եղած հագուստները, սակայն դրանցից ոչ բոլորն են տրվել փորձաքննության, դրանք դատարան չեն ուղարկվել և հարազատներին չեն վերադարձվել:

Բացի այդ, քննիչներից մեկը նույն գործով վկա Տ. Գ.-ի մասնակցությամբ կազմել է դեպքի վայրի զննության մասին արձանագրություն, համաձայն որի՝ կատարվել է ֆոտո-վիդեո լուսանկարահանում և տեսանկարահանում «IPHONE» մոդելի բջջային հեռախոսով, սակայն վերջինս այդ լուսանկարներն ու տեսանյութը քրեական գործի նյութերին չեն կցվել:
Պետական հատուկ ծառայություն իրականացրած առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930