Լրահոս
Օրվա լրահոսը

Միրոնովի փաստաբանները ճշտում են՝ ինչու ՌԴ «Ինտերպոլը» տեղեկացված չէր և չէր ստացել անձին հետախուզելու վերաբերյալ «կարմիր քարտը»

Սեպտեմբեր 14,2016 12:55

ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող եւ 2016 թ. օգոստոսի 26-ին ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի գործով Հայաստանի գլխավոր դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել:

Դատախազությունը միջնորդել է Սերգեյ Միրոնովին 40 օր ժամկետով կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի միջնորդությունը մերժելու մասին որոշումը բեկանել:

Այսօր այս մասին «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Միրոնովի պաշտպան՝ փաստաբան Վրեժ Խաչիկյանը:

Ըստ նրա, դեռ տեղեկություններ չկան դատական նիստի տեղի և ժամի վերաբերյալ: Փաստաբանի խոսքով, ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան էր ներկայացրել նաեւ գործի վերաբերյալ ԱՄՆ-ի ուղարկած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ դրանց թվում եղել է գրություն, որը փաստում էր, որ անձը հետախուզվում է «Ինտերպոլի» կողմից, բայց ըստ փաստաբանի՝ բացակայում էին կարեւոր փաստաթղթեր.
«Պետք է լիներ իրավասու մարմնի կողմից կալանավորելու միջնորդությունը, ինչը չկար: Հետևաբար, այս պարագայում գերակայեց օրենքը»։

Պարոն Խաչիկյանի խոսքով, Միրոնովի ռուսաստանցի փաստաբանները դիմում են ներկայացրել ՌԴ գլխավոր դատախազություն և «Ինտերպոլին»՝ ճշտելու, թե ինչու ՌԴ «Ինտերպոլը» տեղեկացված չէր և չէր ստացել անձին հետախուզելու վերաբերյալ «կարմիր քարտը»:

Հիշեցնենք, որ Սերգեյ Միրոնովը Երեւանում ձերբակալվելուց 2-3 ամիս առաջ ՌԴ-ից Հնդկաստան էր մեկնել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930