Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հետաձգվում Սարգսյանի եւ Ալիեւի փարիզյան հանդիպումը. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2016 12:48

«Փարիզյան հանդիպումը չի կայանում, որովհետեւ բանակցային գործընթացում չկա առաջխաղացում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ավելի վաղ Փարիզում նախանշված Սարգսյան-Ալիեւ այդպես էլ չկայացած հանդիպմանը, ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա դիտարկմամբ` Փարիզում Արցախյան հակամարտության կողմերը պետք է խոսեն շփման գծում վերահսկողության  մեխանիզմների ներդրման մասին, ինչին դեմ է Ադրբեջանը. «Այս թեմայի շուրջ Ալիեւը դժվար թե խոսի: Այսպես խնդիր է ստեղծվում` բանակցային գործընթացում քաղաքական պայմանավորվածությունների գալու առումով: Ադրբեջանը պատրաստ չէ լուրջ խոսել վստահության մեխանիզմների մասին եւ փորձում է Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունից հանել ամենակարեւոր կետը` Արցախի կարգավիճակի ձեւավորման մեխանիզմները, այդ պատճառով էլ փարիզյան հանդիպումը հետաձգվում է»:

Ըստ Մինասյանի, եթե առաջիկայում անհրաժեշտություն լինի եւ համանախագահները տեղին համարեն Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, բացառված չէ, որ Փարիզում կամ այլ տեղ այդ հանդիպումն, այնուամենայնիվ, կայանա:

Անդրադառնալով Արցախի հակամարտության կարգավորման բանակցություններում Թուրքիայի հնարավոր ներգրավվածությանը, բանախոսը նշեց, որ Թուրքիան որոշ չափով համեստացնելու է իր սպասումները` պայմանավորված  ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930