Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապի ներկայացուցիչը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել

Սեպտեմբեր 14,2016 12:38

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն և խնդրին խաղաղ լուծում տան: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն:

«Կաթոլիկ եկեղեցին այնպիսի խնդիր չունի, ինչպիսին Ղարաբաղյան հարցի լուծումն է, դա քաղաքական գործիչների խնդիրն է: Հռոմի պապը բազմիցս հայտարարել է, որ պատերազմը միշտ դժբախտություն ու բռնություն է բերում: Կարծում եմ, որ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, անհրաժեշտ է ելք գտնել իրավիճակից: Անհրաժեշտ է այդ հարցին խաղաղ լուծում գտնել»,- ասել է Ֆեկետեն:

Հիշեցնենք, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոկտեմբերի 2-ին կայցելի Բաքու, որտեղ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարության հետ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930