Խոշորացվող Գորիսի համայնքի ղեկավարի սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում 2 թեկնածու էր առաջադրվել։ Գործող քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ միասին պայքարի մեջ էր մտել Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, որը օրեր անց ինքնաբացարկ ներկայացրեց։
Սուրեն Օհանջանյանի խոսքով, ինքնաբացարկ հայտնելու որոշումը ինքնուրույն է կայացրել։ «Ես ճիշտ եմ գտել, որ թեկնածությունս հանեմ, ոչ մեկը ինձ չի ասել, գիտեմ ժողովրդի մեջ խոսակցություններ կան, որ ստիպել են, բայց ես եմ տղավարի որոշել՝ մտածելով, որ դեռ պատրաստ չեմ այդ գործին»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասաց Գորիս համայնքի ղեկավարի նախկին թեկնածուն։ Ըստ Սուրեն Օհանջանյանի՝ իր ավագ ընկերը՝ Վաչագան Ադունցը, կիսատ գործեր ունի, խոստումներ էր տվել,բայց դեռ չէր հասցրել իրականացնել, թող աշխատի։
Սուրեն Օհանջանյանը 2007-ից Որոտան համայնքի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում։ «Ճիշտ է, փորձ ունեմ որպես ղեկավար աշխատելու, բայց դե Որոտանը փոքր համայնք է, Գորիսի հետ համեմատել չի կարելի, նամանավանդ, որ խոշորացումից հետո ավելի կընդլայնվեն ընտրվող թեկնածուի լիազորությունները»,- ընդգծում է նա՝ ավելացնելով, որ կպաշտպանի Վաչագան Ադունցի թեկնածությունը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ