Հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել: Որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել;
Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանն ասաց, որ ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցների որոնողական աշխատանքներն ի վերջո արդյունք են տվել, սեպտեմբերի 14-ին Չինչինի մերձակա «Գյուլուլի աղբյուր» անտառային տեղանքում, ձորում, փտած ծառերի հետեւում հայտնաբերվել է Խորեն Կարապետյանի դին՝ քայքայված վիճակում:
Գյուղապետը շնորհակալություն հայտնեց Բերդի ոստիկաններին:
Հավելենք, որ օգոստոսի 8-ի երեկոյան Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում պահում էր իրենց ընտանիքի անասունները: Ծեր կնոջը մինչ օրս չեն գտել;
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ