Հասկանալու համար, թե ի վերջո ինչու պաշտոնանկ արվեց Հովիկ Աբրահամյանը, եւ ինչու նրա փոխարեն վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, նախ պետք է փորձել հասկանալ, թե ի՞նչ հիմնական խնդիրներ պիտի լուծեն Հայաստանի իշխանություններն, ասենք, առաջիկա մեկ տարում։
Պարզունակ ընկալումները, թե իբր Կարեն Կարապետյանն «ավելի ներկայանալի է», «լավ մենեջեր է», «տեսքը տեղն է», «մոլորակում լավ կապեր ունի» եւ այլն՝ այս դեպքում չեն աշխատում։ Այն պարզ պատճառով, որ հնարավոր չէ «ծանոթի միջոցով» տնտեսություն զարգացնել կամ երկիրը դուրս բերել այս վիճակից։
Ենթադրենք՝ «մոլորակում» Կարապետյանն իսկապես լավ կապեր ունի։ Եվ ի՞նչ, նրա ծանոթները պիտի դրա խաթեր ներդրումնե՞ր անեն Հայաստանում։ Կամ եթե մինչեւ հիմա ներդրումներ չէին անում՝ պատճառն այն է, որ անձամբ չէի՞ն ճանաչում Հովիկ Աբրահամյանին։ Իրականում պատճառները շատ ավելի խորքային են։
Դատեցեք ինքներդ՝ որեւէ գործարար ներդրում կանի՞ այն երկրում, որտեղ պաշտոնական քաղաքականություն է հռչակված մասնավոր բիզնեսից առավելագույն հարկեր քամելը, եւ որի նախագահը պաշտոնապես հայտարարում է, թե «այս ամիս աննախադեպ ծավալի հարկեր ենք հավաքել, ու դեռ էլի՛ տեղ կա»։
Կարդացեք նաև
Քանի դեռ սա է Սերժ Սարգսյանի մոտեցումը՝ որեւէ մեկը Հայաստանում ներդրումներ չի անի (եթե անգամ շատ ջերմ հարաբերություններ ունենա վարչապետի հետ)։ Այսինքն՝ մոտեցումն էր պետք փոխել եւ ոչ թե վարչապետին։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում