Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կարծիքով, եթե լինի համաներում, այն դե ֆակտո կտարածվի նաեւ քաղբանտարկյալների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի վրա։ Շահենի հավաստմամբ՝ ինքը եւ Շանթ Հարությունյանը չեն ստորագրի համաներման որոշումը։ «Չենք ստորագրի համաներման վճիռը, որովհետեւ եթե ստորագրենք, կնշանակի՝ ընդունում ենք, որ մենք հանցագործություն ենք կատարել եւ մեղք ենք գործել»։
Հայրը Շահենին հորդորել է համաներման դեպքում ստորագրել վճիռը, սակայն Շահենը պնդում է, որ չի ստորագրելու։ Ինչ վերաբերում է հոր առողջական վիճակին, որդին հավաստիացրեց, որ նա լավ է եւ լի է մարտական ոգով։
«Գեւորգը երկար ժամանակ է, ինչ ոտքի հետ կապված խնդիրներ ունի, բայց ՔԿՀ-ն տեղից չի շարժվում, ձեւական նկատառումներով անգամ զննումների չեն ուղարկում»,- «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում նշեց Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ հավելելով. «Բողոքներ ենք ներկայացրել, բայց անհետեւանք են»։
Անդրադառնալով հավանական համաներմանը՝ Հայրապետյանն ասաց, որ չգիտի, թե ինչ համաներում է լինելու, ուստի չի կարող հետեւություններ անել։ «Մի բան կարող եմ ասել՝ համաներումն այնպիսին պետք է լինի, որ Գեւորգի վրա կիրառվելու դեպքում կասկածի տակ չդնի նրա անմեղությունը,- ասաց փաստաբանը։- Եթե համաներման տեքստի մեջ լինի թեկուզ մեկ նախադասություն, որ ապագայում կարող է ազդել իր անմեղության դատավճիռ ստանալու կամ իր անմեղության փաստի վրա, ապա, բնականաբար, Գեւորգ Սաֆարյանը չի ընդունի համաներումը, եւ գործի դատաքննությունը կշարունակվի»:
Կարդացեք նաև
Նարե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում