Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող Ա. Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Սեպտեմբեր 14,2016 10:45

2016 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Ազարյանի, քննության առնվեցին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. հունիսի 2-ի վճռի դեմ տուժողի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի և ամբաստանյալ Անահիտ Պետրոսյանի ու վերջինիս պաշտպան Արայիկ Ղազարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները:

Հիշեցնենք, որ Ա. Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու` այն է բժշկական բնույթի պաշտոններ վարելու և բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով։ Դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալ Ա. Պետրոսյանը, վերջինիս շահերի պաշտպան Ա. Ղազարյանը, մեղադրող Գոռ Ալոյանը, տուժողների իրավահաջորդներ Սերգեյ Ամիրխանյանը, Հ. Հովհաննիսյանը և վերջինիս ներկայացուցիչ Ա. Չատինյանը: Ս. Ամիրխանյանի ներկայացուցիչներ Կարինե Անդրեասյանը և Գարիկ Գալիկյանը չէին ներկայացել դատական նիստին: Դատավարության մասնակիցները չառարկեցին դատական նիստը նրանց բացակայությամբ անցկացնելու դեմ: Դատարանը ճշտեց բացարկի միջնորդությունների բացակայության հարցը, որից հետո ամբաստանյալի պաշտպան Ա. Ղազարյանը երկու միջնորդություն ներկայացրեց դատարանին: Նա նախ խնդրեց արգելել զանգվածային լրատվամիջոցների կողմից դատական նիստի նկարահանումը՝ պատճառաբանելով, որ առաջին ատյանի դատարանում դատական նիստերի լուսաբանումը միակողմանի է եղել:

Նա հայտնեց նաև, որ տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակն ինքը և իր պաշտպանյալը չեն ստացել, ուստի՝ խնդրեց բավարար ժամանակ տրամադրել դրան ծանոթանալու համար: Մեղադրող Գ. Ալոյանը չառարկեց ներկայացված միջնորդությունների դեմ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Չատինյանն անհրաժեշտ համարեց զանգվածային լրատվամիջոցների կողմից դատական նիստի տեսանկարահանումը, միաժամանակ, չառարկեց դատական նիստը հետաձգելու միջնորդության դեմ: Դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշեց թույլատրել տեսանկարահանումը՝ պայմանով, որ այն կատարվի մեկ դիրքով: Միաժամանակ, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն տալով պաշտպանական կողմին ծանոթանալու տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքին: Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2016 թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 10:30-ին:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930