Մենք՝ «Փոլիսի ֆորում Արմենիա»-ի (Policy Forum Armenia, PFA) ակադեմիական եւ գործադիր խորհուրդների ներքոստորագրյալ անդամներս, խստորեն մտահոգված ենք, որ ՓՖԱ-ի գործադիր խորհրդի անդամ, հայրենադարձ սփյուռքահայ գործիչ, մտավորական, և հինգ երեխայի հայր Կարո Եղնուկյանը 2016-ի հուլիսի 19-ից առ այսօր մնում է նախնական կալանքի տակ՝ չնայած նրան ներկայացված մեղադրանքների բնույթին եւ վատթարացող առողջությանը։
Ինչպես տեղեկանում ենք նրա փաստաբանից, քննչական մարմինը պարոն Եղնուկյանին մեղադրում է հետևյալ չորս գործողությունում ներգրավված լինելու մեջ․
1.2016թ․ հուլիսի 18-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից լսելով, որ ոստիկանությունը զինտեխնիկա է տեղափոխում դեպի գրավված շինություններ, այդ մասին հրապարակում է արել Ֆեյսբուքում;
2.2016թ․ հուլիսի 19-ին ցուցարարներին քաջալերել է Ազատության հրապարակից տեղաշարժվել «Սասնա ծռերի» գրաված զորամասի մերձակա տարածք;
Կարդացեք նաև
3.Պարոն Եղնուկյանը ապատեղեկություն է տարածել (ենթադրելով, որ «Սասնա ծռերին»՝ ոստիկանության հատկացրած սնունդը կարող է թունավորված լինել)՝ այդպիսով վարկաբեկելով ոստիկանությանը; և
4.Նա ձգտել է դրսից ռադիո հաղորդակցություն ապահովել «Սասնա ծռերի» համար։
Մեր պատկերացմամբ, այս գործողությունները ոչ մի կերպ չէին կարող քրեական համարվել, այդ թվում՝ հայաստանյան քրեական օրենսգրքով։ Նման մեղադրանքները խարխլում են Հայաստանում անձի խոսքի ազատության իրավունքը ու սերմանում վախի մթնոլորտ։ Ցավոք, այս հորինովի մեղադրանքները զուտ արդարացում են Հայաստանի իրավապահ մարմինների համար, սոսկ առիթ չարաշահելու նախնական կալանքի պրակտիկան, որը լայնորեն կիրառվում է քաղաքական բողոքը խեղդելու համար։
Վերը ասվածով մենք միանում ենք Հայկական բար ասոցիացիայի «Հայկական իրավունքների կոմիտեին»՝ դատապարտելու Երևանում ցուցարարների, այդ թվում՝ պարոն Եղնուկյանի անօրինական նախնական կալանքը։ Մեր գործընկերը, որը հայտնի քաղաքացիական ակտիվիստ է և որն այնքան ներդրում ունի Հայաստանի անկախացման գործում՝ սկսած 1980-ականների վերջից, պետք է անմիջապես ազատ արձակվի մինչև դատավարությունը, եթե վերջինս երբևէ տեղի ունենա՝ հաշվի առնելով վերոհիշյալ մեղադրանքների բնույթը։
Մենք կոչ ենք անում Հայաստանի երկկողմ և բազմակողմ գործընկերներին՝ բացատրել Սերժ Սարգսյանի ռեժիմին, որ քաղաքական գործիչների և այլախոհների սիստեմատիկ հալածանքները չեն կարող հանդուրժվել, և որ «քաղաքական բարեփոխումների» մասին սին հռետորաբանությունն այլևս անընդունելի է։
Մենք սատարում ենք Հայաստանի ժողովրդին ՝իրենց առավել ներառական քաղաքական համակարգի և որակյալ կառավարման համար պայքարում, ընդդեմ զանգվածային ընտրակեղծիքների, համակարգային կոռուպցիայի և օլիգարխիայի՝ գործոններ, որ խափանել են տնտեսության աճը և թուլացրելերկրի պաշտպանությունը՝ արտաքին վտանգների առաջ։
Գրեգորի Ավթանդիլյան
Ակադեմիական խորհրդի անդամ
Վլադիմիր Հայրապետյան
Ակադեմիական խորհրդի անդամ
Վիգեն Աթարյան
Ակադեմիական խորհրդի անդամ
Հրաչ Գրիգորյան
Ակադեմիական խորհրդի անդամ
Աննա-Լի Սաքսենյան
Ակադեմիական խորհրդի անդամ
Դավիթ Գրիգորյան
Գործադիր խորհրդի անդամ, համահիմնադիր
Լուսինե Ճաղարյան
Գործադիր խորհրդի անդամ
Զավեն Քալա ջյան
Գործադիր խորհրդի անդամ
Հասցեատերեր՝
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանություն
«Հյուման ռայթս վոչ»
«Ֆրիդոմ հաուզ»
Մարդու իրավունքների միջազգային դաշնություն (FIDH)
«Ամնեսթի ինթերնաշնալ»
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար