ՖԻԴԵ-ի համաժողովն այսօր շախմատի 2018 թվականի համաշխարհային օլիմպիադայի մայրաքաղաք է ընտրել Բաթումը, իսկ 2020 թվականին այն կընդունի Խանտի-Մանսիյսկը: Այս առիթով Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի գուբերնատոր Նատալյա Կոմարովան Р-Спорт-ի հետ զրույցում նշել է, որ այդ ընտրությունը ցույց է տալիս, թե իրենց տարածաշրջանը որքան գրավիչ է շախմատային հասարակության համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ