Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է սեփական թիմով գալ աշխատելու՝ կարծում է Գուրգեն Եղիազարյանը

Սեպտեմբեր 14,2016 18:00

Հովիկ Աբրահամյանին, ըստ ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի, ավելի լավ աշխատելու համար խանգարեց այն, որ նա չեկավ իր թիմով, ինչը կարեւորագույն պայման է. «Այդ թիմը նրան հրամցրին»:

Գուրգեն Եղիազարյանը վստահեցնում է, որ այդ թիմում շատերն անձեռնմխելի են: Հիմա նույն խնդիրը, նրա համոզմամբ, նոր վարչապետի առջեւ էլ է ծառացել:

Խոսակցությունները, որ Կարեն Կարապետյանն իր թիմով է գալու, որ կառավարության ֆինանսատնտեսական «բլոկում» 80-90%-ով փոփոխություններ են լինելու` փոքր-ինչ հուսադրում են մեր զրուցակցին. «Ուրեմն այդ վիճակում չի հայտնվի: Իր թիմով պետք է գա, որպեսզի կարողանա զսպել սրանց ախորժակը: Նույնիսկ ապրիլի 2-ի պատերազմը սրանց կարգի չբերեց, ախորժակները չփակեց: Նույնիսկ այն, որ տեսան` մեր սահմանը դեռ բանկա-բութուլկայով է պաշտպանված»:
Կարդացեք

«Առավոտ»

13.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930