«Առավոտի» հետ մի քանի օր առաջ Ծաղկաձորում կայացած զրույցում Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն ասել էր, որ հաշմանդամություն ունեցող հայ մարզիկների համար օլիմպիական «կարեւորը մասնակցությունն է» գաղափարախոսությունն այլեւս իրենց չի բավարարում, եւ որ համապատասխան պետական ուշադրությունը մի փոքր էլ բարձրացնելու դեպքում իրենք ի վիճակի են պայքարել նաեւ մեդալների համար:
Հակոբ Աբրահամյանի խոսքերը Ռիոյի պարալիմպիկ խաղերում հաստատեց գյումրեցի Գրետա Վարդանյանը, որը հանդես գալով ծանրամարտի 55 կգ քաշային կարգում՝ 96 կգ արդյունքով գրավեց հինգերորդ տեղը:
Երեկ պայքարի մեջ ներգրավվեց նաեւ մեր երկրորդ ու վերջին մարզուհին՝ լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը: Սակայն Մարգարիտան չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
13.09.2016