Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր հրապարակվել են երեք վկաների ցուցմունքները:
Այս գործով ներգրավված փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս վկաները երկր ժամանակ դատարան չէին ներկայանում, ավելի ուշ ճշտվեց, որ նրանք Հայաստանում չեն:
Վկաներից երկուսի ցուցմունքի համաձայն, իրենք դեպքի օրը գնացել էին «Նուբարաշեն» ՔԿՀ իրենցից մեկի եղբորը տեսակցության: Նրանք նաեւ նախաքննական ցուցմունքում պատմել էին, որ գործով տուժողների ծանոթներն են եղել, նրանցից Մեսրոպ Նազարյանցին էլ տեսել են ՔԿՀ-ի մոտ, նրանից տեղեկացել, որ նույն մարդուն տեսակցության է գալու նաեւ ինքը Լեւոն Ղազարյանի հետ: Վկաները պատմել են, որ կալանավայրի ներսում են եղել, երբ կրակոցներ են լսել, դուրս եկել, տեսել տուժողներին անշարժ ընկած:
Երվանդ Վարոսյանի խոսքով, այսօրվա վկաների ցուցմունքն էլ նախորդ բոլոր վկաների ցուցմունքների պես գործի հետ որեւէ լուրջ կապ չունեն. «Տպավորություն է, որ մեղադրանքի կողմը փորձում է ինչ-որ բազմաթիվ ապացույցների պատրանք ստեղծել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ