Սեպտեմբերի 9-11-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնական Բելկուր հրապարակում կայացավ ավանդական «Հյուպատոսական տոներ» ամենամյա միջոցառումը, որին մասնակցող 48 հյուպատոսություններ, այդ թվում` Լիանում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը, ներկայացրեցին իրենց երկրների մշակույթը, խոհանոցն ու ազգային յուրահատկությունները:
Հայկական տաղավար այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանին և հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը, հարուստ մշակույթին ժառանգությանը, ժողովրդական երգարվեստին, ինչպես նաև համտեսելու հայկական կերակրատեսակներ:
Միջոցառման ընթացքում Լիոնի «Նաիրի» պարային համույթի կողմից ներկայացվեց հայկական քոչարին, կատարվեցին նաև հայկական ժողովրդական և ֆոլկլյորային երգեր:
Հայկական տաղավարի պատվավոր հյուրն էր Լիոնի քաղաքապետ սենատոր Ժերար Կոլոմբը: Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի հետ առանձնազրույցի ժամանակ երկուստեք ընդգծվեց երկու ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ