Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Brussels Airlines ավիաընկերությանը վերապահվում է Բրյուսել-Երևան չվերթի իրականացումը

Սեպտեմբեր 13,2016 19:12

Սեպտեմբերի 13-ին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոյի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ բելգիական համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի բացմանը: Ժան-Արտուր Ռեժիբոն Թաթուլ Մարգարյանին հանձնեց Բելգիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների դիմումը, որով «Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) ավիաընկերությանը վերապահվում է Բրյուսել-Երևան չվերթի իրականացումը:

Բելգիացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին՝ Բրյուսելը Երևանին կապող չվերթի բացման նախաձեռնության, Բելգիայի կառավարության տարբեր օղակների և «Բրասլզ Էըրլայնզ» ավիաընկերության հետ ինտենսիվ աշխատանքի համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել չվերթի իրականացումը սկսել ընթացիկ տարում՝ հաջորդ տարվանից ըստ անհրաժեշտության ավելացնելով թռիչքների հաճախականությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930