ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 6-ից 11-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում` «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում, մասնակցել է ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին:
Ցուցահանդեսային կենտրոնի հայկական տաղավարում ներկայացվել են ՀՀ ԳԱԱ «ՌՖԷԻ» ՊՈԱԿ-ի, «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ-ի և «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ի արտադրատեսակները:
Հայկական տաղավար են այցելել ՀԱՊԿ ղեկավար կազմը, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության ղեկավարները, ՌԴ ԶՈՒ պաշտոնատար անձիք, բազմաթիվ մասնագետներ և քաղաքացիական անձիք: Հայաստանյան ձեռնարկությունների ներկայացրած ցուցանմուշները հետաքրքրություն են առաջացրել մասնագետների շրջանում:
Ռուսաստանյան և բելառուսական որոշ ընկերություններից ստացվել են համագործակցության առաջարկություններ:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 11-ին հայկական պատվիրակությունը բելառուսական և ղազախական պատվիրակությունների հետ պարգևատրվել է «Արմիա-2016» ֆորումի «Գրան-պրի» մրցանակով:
ՀՀ Պաշտպանության նախարարություն
Հաճեցէք սրբագրել Վերնագիրը` ՀՀ ՊՆ պատւիրակութԵԱՆ պարգեւատրվել է ……..
Շնորակալ ենք դիտողության համար: Ուղղեցինք