Հայաստանի մասռեսթլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը եւ նրա սաները ակամայից հայտնվել են խիստ քննադատության տակ:
«Մենք սեպտեմբերի 1-4-ը Իսիկ-Կուլում մասնակցել ենք մասռեսթլինգի աշխարհի 2-րդ առաջնությանը, սակայն հայկական լրատվամիջոցներն այդ մրցումները ներկայացրել են որպես քոչվորների համաշխարհային խաղեր», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նա:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատահել, որ մեր մասռեսթլինգիստերը հայկական եռագույնով մասնակցել են «Քոչվորների համաշխարհային խաղերի» բացման առաջնությանը, Արտավազդ Նալբանդյանն ասաց.
«Աշխարհի առաջնության ժամանակ նույն վայրում պետք է մեկնարկեր քոչվորների 2-րդ խաղերը: Մեզ առաջարկեցին մասնակցել բացման արարողությանը որպես հյուրեր: Մենք այնտեղ չենք մասնակցել այդ խաղերի որեւէ մրցման, պարզապես մասռեսթլինգի ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Քոչվորների համաշխարհային խաղերի ղեկավարության հետ եւ այս անգամ որոշել էր աշխարհի առաջնությունն անցկացնել այդ խաղերին զուգահեռ», – փորձեց պարզաբանել մեր ֆեդերացիայի նախագահը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում