Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական թատերախումբը` Շոտլանդիայի Tramway’s Unlimited փառատոնին

Սեպտեմբեր 13,2016 17:38

Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում բեմադրված «Hiraeth» ներառական բեմադրությունը կներկայացվի Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում անցկացվող Tramway’s Unlimited փառատոնին:

Սեպտեմբերի 15-ից 25-ը Գլազգոույում ներկայացվելու են հաշմանդամություն ունեցող արվեստագետների աշխատանքները`թատերական արվեստից մինչև վիզուալ արվեստ և ցուցահանդեսներ: «Hiraeth» ներառական բեմադրությունը փառատոնին կներկայացվի սեպտեմբերի 15-ին և 16-ին:

«Hiraeth» ներառական ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՄԹ Կանդուկո ներառական պարային խմբի արվեստագետ Ջեմայմա Հոադլին, ով աշխատել է տարբեր պարային ընկերությունների հետ: Ներկայացման գեղարվեստական խորհրդականն է «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Կանդուկո ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նելսենը և կատարողական արվեստի խորհրդատու Սեթա Ուայթը, փորձավարը` Թենի Մաթյանը: Ներկայացման երաժշտությունը գրել է Վարդան Հարությունյանը:

Ներկայացումը պատմում է հայ ժողովրդի անցած դժվարին ուղու, կորցրած հայրենիքի կարոտի ու նոր երկրում սեփական ինքնության վերագտնման ճիգերի մասին: Hiraeth-ն ուելսերեն բառ է, որն արտահայտում է հայրենիքի կարոտի գաղափարը:

Հայրենաբաղձության գաղափարն արտահայտող բառեր կան նաև մի շարք այլ լեզուներում, ինչն ապացուցում է, որ երևույթը համամարդկային է, սակայն քիչ ազգերի է բաժին ընկնում այս ճակատագիրը:

«Hiraeth»-ը բեմադրվել է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» թատրոնում Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում 2015 թվականին: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին նախաձեռնել է «Պար` առանց սահմանների» ծրագիրը` նպատակ ունենալով Հայաստանում հիմնադրել առաջին ներառական պրոֆեսիոնալ թատերախումբը: Ծրագրի մեկնարկից մեկ տարի անց տեղի ունեցավ առաջին «Մի լքիր ինձ» ներկայացման պրեմիերան:

«Պար` առանց սահմանների» ծրագրի առաջնայնություններից է կոտրել հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ եղած կարծրատիպերը և բարձրացնել նրանց ինքնավստահությունն արվեստի միջոցով և հնարավորություն տալ իրագործել իրենց ներուժը:

Ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և ՄԹ-ում հայկական սփյուռքը: Ծրագրի գործընկերն է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» թատրոնը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930