Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բնակարաններ՝ վթարային շենքի բնակիչներին

Սեպտեմբեր 13,2016 16:24

Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում Երևանի ավագանին որոշել է Շինարարների փողոցի 6/1 և 15 հասցեներում գտնվող նորակառույց շենքերից Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող թվով 6 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց օտարել քանդման ենթակա Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի 6 ընտանիքի։ Այդպիսով, ըստ էության, վերջնական լուծում է տրվել վերը նշված վթարային շենքի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդրին: Հարցի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ նշված ծրագիրը ոչ թե բնակարանային պայմանների բարելավման, այլ փոխհատուցման ծրագիր է և վթարային բնակարանների փոխարեն բնակիչներին տրամադրվել են համարժեք մակերեսով նոր բնակարաններ:

Ավագանին հավանություն է տվել 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երևան քաղաքի հողային հաշվեկշռին, ինչպես նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերին:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930