Այս պահի դրությամբ կառավարության հաջորդ նիստը նշանակված է հինգշաբթի օրը, ինչպես որ ավանդաբար եղել է նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի օրոք եւ այն վարելու է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Սակայն, թե ինչ հարցեր են քննարկվելու նոր վարչապետի հրավիրած կառավարության նիստում այս պահին հայտնի չէ. նիստի օրակարգը, որը տեղադրվում է կառավարության կայք էջում, դեռեւս սեպտեմբերի 8-ի որոշումներն են https://www.e-gov.am/sessions/\: Սովորաբար նիստից երկու օր առաջ որոշումների նախագծերը տեղադրվում են կայքում:
Կառավարությունից Aravot.am-ի հարցին ի պատասխան ասացին, որ նախորդ օրը ոչ աշխատանքային է եղել եւ, հավանաբար, այդ է պատճառը որ դեռեւս նախորդ նիստի որոշումներն են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ